
Թբիլիսիի փոխքաղաքապետ Մայա Բիթաձեն հայտարարել է, որ տաքսիների պարտադիր գրանցման համար վարորդներին որոշակի ժամանակ կտրվի:
Նրա խոսքով, գրանցման ընթացակարգը վճարովի է լինելու, բայց ոչ թանկ։ Բիթաձեն նշել է, որ, հավանաբար, տաքսիստների գրանցման գործընթացը կսկսվի աշնանը:
«Բարեփոխումների առաջին փուլը ենթադրում է գրանցման համար թույլտվության փաստաթղթերի ձեռքբերումը, որը դյուրին կարգ է: Վրաստանի խորհրդարանը կքննարկի և կընդունի համապատասխան օրենքը, ինչի հիման վրա ավագանին կհրապարակի համապատասխան ակտը։ Այդ ամենից հետո քաղաքապետարանը կհայտարարի գործընթացի սկիզբը»,-ասել է նա։
Փոխքաղաքապետը նաեւ նշել է, որ տաքսին չգրանցած վարորդները կտուգանվեն:
Հիշեցնենք՝ տաքսիների պարտադիր գրանցման մասին օրեր առաջ հայտարարեց Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ նշելով, որ Թբիլիսիի բնակիչներն ու հյուրերն արժանի են որակյալ, ապահով և հարմարավետ ծառայության:
Լուսանկարը՝ kvirispalitra.ge կայքից