Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունը մանկավարժների համար նոր նախաձեռնությամբ է հանդես եկել: Մանկավարժների մասնագիտական զարգացման համար նախարարությունը նոր ծրագիր է մշակում, որում ներգրավված են նաև փորձագետներն ու շահագրգիռ բոլոր կողմերը:
«Փոփոխությունները նախատեսում են մանկավարժների մասնագիտական զարգացման ծրագրում նոր բաղադրիչներ ավելացնել: Օրինակ նույն առարկայի երկու մանկավարժները կարող են տարբեր որակավորում ստանալ. եթե մեկը բարձր որակավորում ունի մասնագիտական հմտություններում իսկ մյուսը՝ դասարանային և սոցիալական գործունեության մեջ, նրանց իրավասությունները հաստատվում են կոնկրետ ոլորտում»-ասված է նախարարության հայտարարության մեջ:
Վրաստանի ԿԳՆ-ը գտնում է, որ ծանրաբեռնված ծրագրով աշխատելը մանկավարժների համար նպատակա հարմար չէ: Առավել ևս, որ այն որևէ կերպ չի անդրադառնում աշակերտների կամ ուսուցիչների զարգացման վրա: Այդ իսկ պատճառով հետագայում փոփոխություններ կլինեն նաև դպրոցական քննական կարգում:
Նախարարությունը վստահեցնում է նաև, որ յուրաքանչյուր ուսուցիչ կստանա մասնագիտական առաջընթացի հնարավորություն։ Տեղեկացնու է «news.ge»-ն: