Թբիլիսիի քաղաքային խորհրդում (սակրեբուլո) հանդիպում է անցկացվել մանկապարտեզների կառավարման գործակալության և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» խմբակցության ներկայացուցիչների հետ: Ընդդիմությունը հետաքրքրվել է՝ արդյոք մանկապարտեզները գործելու են վճարովի, ինչին ի պատասխան գործակալության ղեկավար Կախաբեր Գվանցելաձեն ասել է, թե այդպիսի տեղեկատվության չի տիրապետում: Ըստ նրա խոսքերի՝ հարցը քննարկվում է.
«Սա վարչապետի նախաձեռնությունն է, գտնվում է քննարկման փուլում, սակայն կլինեն վճարովի, թե կկատարվի ֆինանսավորում, տեղյակ չեմ: Հարցի քննարկմանը ներգրավված է Թբիլիսիի քաղաքապետարանը, մասնավորապես՝ փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեն»-ասել է Գվանցելաձեն: