Վրաստանի հանրային հեռարձակողի գլխավոր տնօրեն Վասիլ Մաղլափերիձեի հայտարարության համաձայն` 99% հավանականությամբ մանկական եվրատեսիլը կանցկացվի Վրաստանում: Մաղլափերիձեի խոսքերով, այս փուլում մրցույթի կազմակերպիչների հետ բանակցություններ են տարվում:
Հայտնի է դարձել նաև, Սերգի Գվարջալաձեն լքել է հանրայինի տնօրենի պաշտոնը և այժմ աշխատում է որպես Եվրատեսիլի ծրագրերի ղեկավար:
Վրաստանը մանկական Եվրատեսիլում հաղթել է երկու անգամ` 2008 թվականին` «Բզիկեբի» խումբը և 2016 թվականին Մարիամ Մամադաշվիլին, չնայած մրցույթում հաղթելը չի նշանակում, որ հաջորդ տարի Եվրատեսիլը անպայման տեղի է ունենալու հաղթող երկրում: