«Մանկական աշխարհ» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհից տուժածների փաստաբանի խոսքերով, տուժածները Թբիլիսիի քաղաքային խորհրդի` Սակրեբուլոյի պատգամավոր Ռիմա Բերաձեից սպառնացող հեռախոսազանգեր են ստանում:
Ըստ փաստաբան Փրիդոն Սուխիշվիլիի՝ Ռիմա Բերաձեն կապ է հաստատել տուժածների հետ և ասել, որ եթե նրանք 3 հազար լարի փոխհատուցմանը չհամաձայնեն, ապա չեն ստանա նաև նշված 3 հազար լարին: Սուխաշվիլին կարծում է, որ վերոնշյալը պետության անգործության մասին է վկայում:
Հատկանշական է, որ տուժածներն այսօր` մարտի 27-ին, ցույց են կազմակերպել Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատան առջև և դեսպանի հետ հանդիպում են պահանջել: Ցույցի ժամանակ հավաքվածները կապել են իրենց ձեռքերը, ինչն ըստ ցուցարարների՝ նշանակում է, որ «պետությունն իրենց պատանդ է վերցրել և սահմանափակել իրենց իրավունքները»:
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին հրդեհ էր բռնկվել «Մանկական աշխարհ» առևտրի կենտրոնում։ Թեև հրդեհից մարդ չէր տուժել, փոխարենը մեծ են վաճառականների նյութական վնասները։