Վրաստանի ՊՆ-ի կողմից տարածված տեղեկատվության համաձայն, այն զինվորականները, ովքեր 3 փորձից չեն հանձնի նախարարության կողմից սահմանված նորմատիվները հեռացվեն համակարգից:
Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, նորմատիվներ հանձնելը վերաբերելու է շարքային զինծառայողից մինչև գնդապետ:
Միևնույն ժամանակ նախարարությունում չեն հաստատում տարածված տեղեկատվությունը, որ նշված գործընթացի հետևանքով աշխատակիցների թվաքանակի նվազեցում է նախատեսվում, սակայն չեն բացառում նաեւ, որ աշխատանքից կազատվեն այն անձինք, ովքեր նորմատիվները հանձնելու մի քանի փորձը կձախողեն:
«Մայիս ամսից սկսվում է նորմատիվների հանձնման գործընթացը: Նոր օրենքի համաձայն, զինվորականը, որը չի հանձնի ֆիզիկական նորմատիվները, հաջորդ 2 ամիսների ընթացքում կունենա վերահանձնման հնարավորություն: Առանց հիմքի ՊՆ-ն ոչ ոքի չի ազատի աշխատանքից: Նորմատիվների հանձնումը վերաբերում է բոլոր զինվորականներին»,-տեղեկացնում է Պն մամլո ծառայությունը: