«Interpressnews»-ի փոխաանցմամբ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե այդ երկիրը որեւէ կապ չունի նախօրեին՝մայիսի 19-ին, վրաց-աբխազական սահմանին զոհված Վրաստանի քաղաքացու սպանության հետ: Ռուսաստանի արտաքին գերատեսչության հայտարարության մեջ ասված է, թե Թբիլիսին տեղի ունեցածը օգտագործում է «ռուսական օկուպացիայի» դեմ քարոզչության համար: «Գերատեսչությունը ուշադրություն է դարձրել Վրաստանում տարածված տեղեկատվությանը, Աբխազիայի սահմանի մոտ զոհված Վրաստանի քաղաքացու վերաբերյալ: Ինչպես միշտ, Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը այս միջադեպը օգտագործում է «ռուսական օկուպացիայի» դեմ քարոզչության համար»-ասված է հայտարարության մեջ:
Վրաստանի պետական անվտանգության ծառայության տեղեկատվության համաձայն, մայիսի 19-ին, Զուգդիդիի շրջանի Խուրչա գյուղում, Վրաստանի կողմից վերահսկվող տարածքում 4 զինված անձինք հրազենից վիրավորել են Գալիի շրջանի Բարղեբի գյուղի բնակիչ Գիգա Օթխոզարիային, ով ավելի ուշ մահացել է Զուգդիդիի հիվանդանոցում: Օթխոզարիայի մահանալուց հետո, Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, թե տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի դաշնությունը, որպես` տարածքում արդյունավետ վերահսկողություն իրականացնող ուժ:
«Kvira.ge»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների մասնակցության համար, երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովին պաշտոնական հայտ է ներկայացրել 14 կուսակցություն, որոնցից 4-ը արդեն գրանցվել է, իսկ մնացածը գրանցման փպուլում են: ԿԸՀ փոխանցմամբ գրանցված են` «Ժողովրդի իշխանություն», «Դավիթ Թևսաձեն Վրաստանի խաղաղության համար», «Զվիադի ճանապարհը հանուն Տիրոջ» և «Միավորված ժողովրդավարական շարժում» կուսակցությունները: Զուգահեռաբար, գրանցման ընթացակարգերն են անցնում ՝ «Վրաստանի կոմունիստական կուսակցութուն՝ Ստալինյաններ», «Վրաստան», «Մեր հայրենիքը», «Աշխատավորների սոցիալիստական կուսակցություն», «Ժողովրդական կուսակցություն», «Փրկենք Վրաստանը և վրացիներին», «Եվրոպական դեմոկրատներ», «Վրաստանի պահպանողական կուսակցություն», «Վրաստանի ազգային միասնություն», «Կվարացխելիա՝ սոցիալիստներ» կուսակցությունները: Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2016 թ. հոկտեմբերի 8-ին:
«Netgazeti.ge»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի գլխավոր դատախազությունը մտադիր է դիմել Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը, մայիսի 19-ին վրաց-աբխազական սահմանի մոտակայքում սպանության վերաբերյալ անհրաժեշտ նյութեր ստանալու համար: Աբխազական կողմի հայտարարության համաձայն, սպանված Գիա Օթխոզարիան գտնվել է հարբած վիճակում, իսկ միջադեպը տեղի է ունեցել Աբխազիայի տարածք անցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության պատճառով: Միջադեպը վեր է ածվել ծեծկռտուկի, ինչը շարունակվել է Վրաստանի կողմից վերահսկվող տարածքում: Հենց այստեղ, Օթխոզարիան հրազենային վնասվածք է ստացել եւ ապա մահացել հիվանդանոցում: Աբխազական կողմը հայտարարել է դեպքի վերաբերյալ քրեական գործ հարուցմելու վերաբերյալ:
«Frontnews»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Դանիելիան աշխատանքային այցով գտնվում է Ադրբեջանում: Նախարարը մասնակցել է ագրո-արդյունաբերական ոլորտի՝ «Կասպից ագրո 2016» միջազգային հավաքին: Համաժողովին մասնակցել են մոտ 30 երկրների պաշտոնական ներկայացուցիչներ: Օթար Դանիելիան խոսքով է հանդես եկել, որի ընթացքում անդրադարձել է վրաց-ադրբեջանական սերտ հարաբերություններին և Վրաստանում գյուղատնտեսական ոլորտում իրականացված բարեփոխումներին: Նախարարը հույս է հայտնել, որ գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը հետագայում կնպաստեն երկու ժողովուրդների և երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը: Այցի շրջանակներում Վրաստանի գյուղատնտեսության նախարարը, իր առաջին տեղակալ Նոդար Կերսելիձեյի և Ադրբեջանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեի հետ միասին հանդիպումներ կունենա Ադրբեջանցի պաշտոնյաների հետ: