Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նիստում ևս մեկ անգամ ընդունվել է «Աբխազիայից և Հարավային Օսիայի Ցխինվալիի շրջանից Վրաստան բռնի տեղահանված անձանց և փախստականների կարգավիճակի վերաբերյալ» բանաձև, այս մասին interpressnews-ին հայտնել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից:
ԱԳՆ-ի տեղեկատվությամբ, բանաձևը կրում է մարդասիրական բնույթ, դատապարտում է Վրաստանի բռնազավթված տարածքներում ուժի կիրառմամբ արված ժողովրդագրական փոփոխությունները:
Բացի այդ, բանաձևը Ժնևյան բանակցությունների մասնակիցներին կոչ է անում ակտիվ գործունեություն ծավալել Վրաստանի բռնազավթված տարածքներում անվտանգության և մարդու իրավունքների հարցերով առկա վիճակի բարելավման համար, ինչպես նաև նպաստել փախստականների և բռնի կերպով տեղահանվածների՝ սեփական տներ վերադարձի գործընթացին։
ԱԳՆ-ի տեղեկատվությամբ, այս բանաձևի ընդունումից հետո Վրաստանի հարցը կրկին մնում է աշխարհի ամենակարևոր ֆորումներից մեկի օրակարգում և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: