Սեպտեմբերի 20-ին Նյու-Յորքում բացվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանը:
Վրաստանի կառավարության վարչության տեղեկատվության համաձայն, նստաշրջանի բացմանը ներկա է գտնվել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Գլխավոր ասամբլեային այսօր խոսքով դիմել է Ամերիկայի միացյալ նահանգների նախագահ Բարակ Օբաման: Վաղը՝ սեպտեմբերի 21-ին նստաշրջանին խոսքով կներկայանա Վրաստանի վարչապետը: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանը կավարտվի մայիսի 26-ին: