ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը կոչ է արել ԱՄՆ-ի իշխանություններին` չդադարեցնել պատերազմներից և հետապնդումներից փրկված փախստականների ընդունումը: Այս մասին հաղորդում է Reuters-ը: «Փախստականների և գաղթականների կարիքներն ամբողջ աշխարհում երբեք չեն եղել այսքան լայնածավալ: ԱՄՆ-ում գործող բնակեցման ծրագիրը ամենակարևորներից է աշխարհում»,— ասված է միգրացիայի միջազգային կազմակերպության համատեղ հայտարարությունում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 27-ին երկրում բնակվող փախստականների «ծայրահեղ ընտրության» մասին որոշում է ստորագրել: Որպես հրամանի նպատակ նշվում է դեպի երկիր ծայրահեղական իսլամիստների մուտքն արգելելը:
Փաստաթուղթը ենթադրում է այն երկրների համար 120 օրով վիզայի դադարեցում, որտեղ հիմնական կրոնը մահմեդականությունն է: Բացի այդ արգելվում է նաև Սիրիայից փախստականների ընդունումը:
ՄԱԿ-ի տվյալներով` վերջին 4 ամսվա ընթացքում ԱՄՆ-ում ապաստան է գտել ավելի քան 25 հազար փախստական: