Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարարության զբոսաշրջության ազգային վարչության նախաձեռնությամբ, Սվանեթիի զբոսաշրջային ներուժին ծանոթանալու համար տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների համար մեդիատուր է կազմակերպվել:
Ինչպես տեղեկացնում են զբոսաշրջության ազգային վարչությունից, այցի շրջանակներում, տարբեր հեռուստաընկերությունների և պարբերականների 30 լրագրող, օպերատոր և բլոգերներ այցելել են Մեստիա և Ուշգուլի: Մասնակիցների հետ Սվանեթիում է գտնվել նաև զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Գիորգի Չոգովաձեն: Լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են նաև տեսարժան վայրեր:
Միջոցառումն իրականացվում է Check in Georgia ծրագրի շրջանակներում: «Ծանոթացիր Վրաստանին» ծրագիրը մեկնարկել է 2015 թվականին՝ նպատակ ունենալով զարգացնել զբոսաշրջությունը: