Թելավի-Վազիանի-Գոմբորի ավտոճանապարհին ձյան և սառնամանիքի պատճառով սահմանափակումներ են մտցվել: Ինչպես հաղորդում են Վրաստանի ավտոճանապարհների գլխավոր դեպարտամենտի Թելավիի վարչությունից, գիշերը եկած աննախադեպ ձյունը դժվարացրել է ճանապարհի մաքրումը:
«Այժմ Գոմբորի կիրճում 9 աստիճան է: Ճանապարհը մասնակիորեն բաց է, բայց մենք որոշակի սահմանափակումներ ենք կիրառում: Տեղ-տեղ ձյուն է, սառցակալում: Առավոտից ճանապարհը մշակվում է աղով: Կարծում եմ, որ մի քանի ժամից բնականոն երթևեկությունը կվերականգնվի»,- «ԻնտերպրեսՆյուզին» հայտնել է Վրաստանի ավտոճանապարհների գլխավոր դեպարտամենտի Թելավիի բաժանմունքի պետ Թամազ Աբդուլաշվիլին:
Ճանապարհի սահմանափակումները վերահսկում է պարեկային ոստիկանությունը: