Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնը `ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի վրաստանյան այցի վերջին կանգառն էր: Թատրոնի գեղարվեստական ղեկավարի ուղեկցությամբ վարչապետը շրջեց շենքում, ծանոթացավ պայմաններին: Արմեն Բայանդուրյանն ասաց, որ թատրոնը շարունակում է գործել, ներկայացումները խաղում են հիմնականում այլ շենքերում, Վրաստանի հայաշատ վայրերում և Հայաստանում.
«Ձեր թիմը նման է «Արարատ -70»-ին, շեշտում եմ, 70-ին, 73 կդառնաք, քանի որ լավ թիմ ունեք»,- ասաց Արմեն Բայանդուրյանը:
Խոսվեց նաև սպասվող վերանորոգման մասին: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը վարչապետին տեղեկացրեց, որ թատրոնի շենքի ամրացման համար Վրաստանի կառավարությունը պետական բյուջեից 3,5 մլն. լարի է հատկացրել: Թատրոնը օր օրի սպասում է վերանորոգման աշխատանքների մեկնարկին:
Հրաժեշտից առաջ Կարեն Կարապետյանը թատրոնի աշխատակազմին բարձր տրամադրություն մաղթեց: