«Քրոնիկա+» թերթի գլխավոր խմբագիր Էլիսո Կիլաձեի ավագ որդուն ձերբակալել են: Լուրը սոցիալական ցանցում տարածել է Կիլաձեն: Հայտնի է դարձել, որ ձերբակալվածը մեղադրվում է թմրանյութեր ձեռք բերելու, պահելու, պատրաստելու, տեղափոխելու մեջ (Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ հոդված):
Էլիսո Կիլաձեն ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե որդուն ձերբակալել են, քանի որ «Քրոնիկա+» թերթում երկու շաբաթ առաջ ոստիկանության գլխավոր վարչության վերաբերյալ քննադատական հոդված է հրապարակել:
«Երկու շաբաթ անց որդուս պատանդ են վերցրել»,- գրում է Կիլաձեն: