Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է Օնի քաղաքում «Վրացական երազանք»-ի տարածքային կազմակերպության ղեկավար Գիորգի Մելաշվիլիին: Այս մասին տեղեկացնում է interpressnews-ը։
Պարբերականը գրում է, որ ոչ պաշտոնական տեղեկություններով՝ Մելաշվիլին մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ: Պետական Անվտանգության ծառայությունն առայժմ մեկնաբանություն չի արել: Հարցին չի անդրադարձել նաև իշխող «Վրացական երազանք»-ը։