Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում ձերբակալված լրագրող Թամար Մեարակղիշվիլիի գտնվելու վայրն անհայտ է: Լրագրողի վերաբերյալ իրարամերժ լուրեր են տարածվում: Վարկածներից մեկի համաձայն՝ մի քանի ժամ հարցաքննելուց հետո նրան ազատ են արձակել, սակայն ավելի ուշ նորից ձերբակալել:
Վրաստանի էներգետիկայի նախարար Իլիա Էլոշվիլին հույս է հայտնել, որ լրագրողի առողջությանը վտանգ չի սպառնում:
«Կցանկանայի, որ նրա աշխատանքը չխոչընդոտեին, քանի որ, որքանով ինձ է հայտնի, այս մարդը փորձում է լուսաբանել քաղաքական իրադարձությունները, որոնք տեղի են ունենում շրջանում (Ախալգորի)»,- հայտարարել է Էլոշվիլին:
Վրաստանի գյուղատնտեսության նախարարի հայտարարության համաձայն՝ կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի Մեարակղիշվիլիին ազատ արձակեն:
«Մեր բոլոր աջակիցների, ընկերների, միջազգային կազմակերպությունների հետ կապի մեջ ենք, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք ազատել այս տիկնոջը»,- հայտարարել է Լևան Դավիթաշվիլին: