
Վրաստանի խորհրդարանում և կառավարության շենքում երեկ երեկոյան ժամը 23։00-ին Սահմանադրական փոփոխությունների շուրջ արտահերթ հանդիպում է տեղի ունեցել : Այս մասին փոխանցում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը։
«Կառավարության շենքում Կվիրիկաշվիլին հանդիպել է նախարարների հետ: Իսկ Խորհրդարանում մեծամասնության անդամները խոսնակ Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ հանդիպել են Պետական անվտանգության ծառայության ղեկավարության և Սահմանադրական դատարանի ներկայացուցիչների հետ»,- հաղորդում է հեռուստաալիքը: