
Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն հանդիպել է Շիդա Քարթլիի շրջանի Օսիաուրիի և Դոեսի գյուղերի բնակչությանը, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին:
Բաքրաձեն ներկայացրել է նաև կուսակցության նախընտրական ծրագիրը, նշելով. «Բազմաթիվ գյուղեր կան, որտեղ չի հասնում ջուր ու բնական գազ: Այս իրավիճակը մենք կփոխենք հոկտեմբերի 8-ին: Հրաժարվենք այս իշխանությունից, որը անցած 4 տարիներին ոչինչ չի արել ժողովրդի կյանքը բարելավելու համար»,- հայտարարել է Բաքրաձեն: