«Մեծ հույս ունեմ, որ հաջորդ գումարման խորհրդարանում «Միացյալ ազգային շարժում»-ը (ՄԱՇ) խմբակցության ձևով ընդհանրապես չի ներկայացվի»,- «Ռադիո Պալիտրա»-ի եթերում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն:
Վերջինս նաև հավելել է, որ «Վրացական երազանք»-ը խոստացել էր, որ «Միացյալ ազգային շարժում»-ը կմարգինալացվի և «գործընթացը սկսվել է»:
«Այսօր արդեն այս կուսակցությունը մարգինալացված է: Ռեսուրսները նվազել են: Մինչև ընտրությունները (2016 թվականի հոկտեմբեր) «Միացյալ ազգային շարժում»-ը լուրջ ռիսկային գործոն էր: Մենք ամբողջությամբ ջարդեցինք այդ գործոնը: Հույս ունեմ, որ հաջորդ խորհրդարանում այս կուսակցությունն ընդհանրապես խմբակցություն չի ունենա: Այսօր «Միացյալ ազգային շարժում»-ը այլևս ռիսկային գործոն չէ վրաց պետականության համար»,- հայտարարել է Կոբախիձեն: