2017-ին Վրաստանում գնաճը կազմել է 2,9 %: Ավելացել են հատկապես սննդամթերքի և տրանսպորտի գները: Այս մասին տեղեկատվություն կա Վրաստանի ազգային վիճակակագրական ծառայության պաշտոնական էջում:
Հունվարին, նախորդ տարվա համեմատ՝ տրանսպորտի ոլորտում վճարներն ավելացել են 7,2 %-ով: Սննդի և ոչ ալկոհոլային խմիչքների գինը վերջին ամսվա ընթացքում ավելացել է 4,2 %-ով: Զգալիորեն թանկացել է հատկապես բանջարեղենը՝ 22, 4 %, մրգերը՝ 8,9 %, պանիրը և ձուն՝ 3,1 %: Ձկնեղենը թանկացել է 2,8 %-ով, մսեղենը՝ 2,5 %-ով:
Հունվարի դրությամբ գներն աճել են՝
- Ծխախոտային և սպիրտային արտադրանք-6,2 %
- Կոմունալ սպասարկում-0,5 %
- Կահույքը, տնային խնամքի միջոցներ-1,8 %
- Հանգստի, զվարճանքի և մշակույթի ոլորտ-0,4 %
- Առողջապահության ոլորտ-1,7 %
- Կապի ոլորտ-0,3 %
- Մնացած ապրանքները և ծառայություններ-0,7 %
Միաժամանակ հագուստի և կոշկեղենի գները նվազել են՝ 1,4 %-ով, իսկ ռեստորանային, հյուրանոցային սպասարկման ոլորտում՝ 0,4 %-ով:
Հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ արժեզրկումը կազմել է 3,9 %: