Հունիսի 5-ը շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային օրն է: Օրվա այս տարվա կարգախոսն է ՝ «Նվազեցնենք պոլիէթիլենային աղտոտումը»։
Վերջին տարիներին ողջ աշխարհում, այդ թվում նաև Վրաստանում, զգալիորեն աճել է պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը: Շրջակա միջավայրը հիմնականում աղտոտվում է պոլիէթիլենից, քանի որ բնությանը վերջինիս ամբողջությամբ քայքայման համար ավելի քան 100 տարի է անհրաժեշտ։
Շրջակա միջավայրը պոլիէթիլենային աղտոտումից զերծ պահելու համար Վրաստանը տարեվերջին կսկսի կիրառել միջազգային փորձը, որը թույլ կտա նվազեցնել հասարակության շրջանում տարածում գտած պոլիէթիլենային տոպրակներից ստացվող վնասը։ Ինչպես աշխարհի շատ երկրներում, Վրաստանում ևս շրջակա միջավայրի աղտոտման նվազեցման նպատակով սահմանափակումներ կլինեն որոշակի հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործման հարցում: Փոխանցում է imedinews-ը։