Հունիսի 3-ի վրաստանյան մամուլի տեսություն

«Kvira.ge»-ի փոխանցմամբ`  Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին մասնակցել է Թբիլիսիում Ադրբեջանի անկախության առիթով կազմակերպված  ընդունելությանը:

Շնորհավորելով  ադրբեջանցիներին`  Կվիրիկաշվիլին  խոսել է երկկողմ բարեկամական  հարաբերութունների կարևորության մասին: Վարչապետի խոսքով`  Վրաստանն ու  Ադրբեջանը  ընդհանուր արժեքներ ունեն:  «Վստահ եմ, որ մեր գործընկերությունը հիմնված է  բարեկամության ու  փոխադարձ վստահության վրա և այն դեռ տարբեր ոլորտներում զարգացում է ապրելու: Երկրի  անկախութան և հաջողությունների մասին խոսելն այնքան  էլ հեշտ չէ: Ինչպես Ադրբեջանում, Վրաստանում եվս նման ուշագրավ պահերին հիշում ենք  մեր  նախնիներին,   անկախ պետություն ունենալու համար պայքար մղած  հերոսներին: Այս տարի նշվում է Վրաստանի անկախութան 25-ամյակը: Մենք դրանք հասնելու համար երկար ճանապարհ ենք անցել: Սական  չպետք է մոռանանք  Վրաստանի և Ադրբեջանի  անցյալի բեռը, որը  ուժ է տալիս պահպանել  մեր անկախությունը»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին:

Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան կազմակերպած ընդունելությանը մասնակցել են Վրաստանի օրենսդիր և  գործադիր մարմինների անդամներ, երկրում հավատարմագրված դեսպաններ, ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ:

«Interpressnews»-ի փոխանցմամ`բ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հունիսի 6-9-ը պաշտոնական ացով կմեկնի Ստրասբուրգ:  Նախագահի մամուլի  խոսնակ Էկա Միշվելաձեի տեղեկատվության  համաձայն`  երկրի ղեկավարը  Վրաստան-Եվրամիութուն թեմայով  ելույթ կունենա  Եվրոպայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին:  Վրաստանի նախագահը  պաշտոնական ացի շրջանակներում կհանդիպի նաև Եվրախորհրդի և Եվրախորհրդարանի նախագահներին, Եվրամիութան խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին:

Վրաստան-Չինաստան դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի կապակցությամբ,  Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Վրաստան է հրավիրել Չինաստանի նախագահին: Մարգվելաշվիլին հրավերի մասին հայտնել է Չինաստանի ժողովրդական հանրապետության պետական խորհրդի փոխվարչապետ Չժան Գաոլի հետ հանդիպման ժամանակ:  «Frontnews»-ի  փոխանցմամբ`  կողմերը խոսել են Վրաստան-Չինաստան դիվանագիտական հարաբերությունների կարևորության մասին և երկկող հարաբերությունները խորացնելու անհրաժեշտություն են հայտնել:  Հատուկ ուշադրություն է դարձվել հատկապես  «Նոր մետաքսե  ճանապարհ» և «Մետաքսե  ճանապարհ» նախագծերում`  Վրաստանի ներգրավվածության կարևորությանը: Ծրագիրը  նոր հնարավորություն   է` զարգացնել  Վրաստանի` որպես տարանցիկ երկրի ներուժը:  Կողմերը խոսել են նաև Անակլիայի նավահանգստի ռազմավարական կարևորության և  ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման շուրջ:  Չինական կողմը շահագրգռվածություն է հայտնել էներգետիկայի, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում Վրաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու  վերաբերյալ:  Հանդիպման ժամանակ նշվել է, որ Չինաստանը Վրաստանի կարևոր առևտրային գործընկերներից է  , որ պատրաստ է խթանել վրացական գինու տարածումը, որը  կհանգեցնի արտահանման ցուցանիշի աճի:  Տեղեկացնում է «Frontnews» պարբերականը:

«Ռուսթավի 2» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ «Լսարան 115»-ը հատուկ հայտարարություն է տարածել, ինչի համաձայն` Թբիլիսիի պետական համալսարանում ուսումնական գործընթացի բարելավման համար անհրաժեշտ է, որ դասախոսական կազմի ընտրությունը տեղի ունենա  միջազգային  մասնագետների մասնակցությամբ:  Ուսանողները բարեփոխումների անհրաժեշտություն են  տեսնում, քանի որ, նրանց խոսքերով`   ուսանողների և դասախոսների մի մասը չափից ավելի քաղաքականեցված է:

«Kvira.ge»-ի փոխանցմամբ` Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման  նախարար Դիմիտրի Քումսիշվիլին հայտարարել է, որ Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի  խոշորագույն ներդրողն է.  «Այսօրվա դրությամբ պարոն Իվանիշվիլին Վրաստանում ամենախոշոր  մասնավոր ներդրողն է: Համաներդրողների հիմնադրամը, որը ստեղծվել է 2013 թ., այսօր արդեն ավելի քան 2 միլիարդ դոլարի ծրագիր է կնքել»,- հայտարարել է Քումսիշվիլին:

 

Թողնել պատասխան