Հունիսի 22- ի մամուլը հիմնականում անդրադառնում է խորհրդարանի կողմից ընդունված օրինագծերին:
«Netazeti.ge»-ն առաձնացնում է հատկապես երրորդ ընթերցմամբ ընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, տեղեկացնելով որ դա վերաբերում է նախընտրական շրջանում կուսակցությունների անվճար գովազդային ժամանակի վերաբաշխմանը: Ըստ փոփոխությունների` անվճար գովազդի իրավունքից կօգտվեն ոչ միայն այն կուսակցությունները, որոնք նախորդ խորհրդարանական ընտրություններում հավաքել են 4%-ից ավել ձայներ, այլև պետբյուջեից ֆինասվորվող բոլոր քաղաքական ուժերը:
Լրատվականը տեղեկացնում է նաև, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների համաձայն` երկրի վարչապետից այլևս չի պահանջվի ընտրություններին մասնակցելու և իր թեկնածությունը առաջադրելու համար հրաժարական տալ:
«Kvira.ge»-ն գրում է, որ այսօրվա լիագումար նիստի ժամանակ հաստատվել է «էթիկայի կանոները նախընտրական շրջանում» հայտարարությունը, որը հեղինակել է ընդիմադիր «Ազատ դեմոկրատներ»խմբակցության առաջնորդերից Վիկտոր Դոլիձեն: Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 87 խորհրդարանական:
Նախագծի համաձայն` քաղաքական կուսակցությունները պետք է հրաժարվեն ատելության լեզվից, սադրիչ, զրպարտիչ, արժանապատվությունը նվաստացնող, սպառնալիքներ պարունակող կամ ցանկացած ձևի բռնություն հրահրող հայտարարություններից: Դրա հետ մեկտեղ, ընտրական գործընթացի ընթացում կուսակցությունների կողմից պետք է պաշտպանվեն սահմանված խաղի կանոնները և էթիկայի չափորոշիչները, ինչը հասարակության վստահությունը ձեռք բերելու կարևոր նախապայման է:
«Frontnews»-ի փոխանցմամբ` «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Մամուկա Մդինարիձեն հայտարարել է, որ այսպես կոչված «օրենքով գող» Դավիթ Գերլիանիին ձերբակալելու նպատակով Վրաստանի ՆԳՆ-ը արագ և արդյունավետ արձագանք է տվել:
«Հետաքրքիր է, թե Միացյալ ազգային շարժում կուսակցության ներկայացուցիչները ինչ կասեն այն մասին, որ երկօրյա արդյունավետ աշխատանքերի արդյունքում, Վրաստանի ՆԳՆ-ը արագ արձագանքել ու ձերբակալել է օրենքով գող Գերլիանիին, ով Վրաստան է ժամանել այլ անուն ազգանունով»,- հայտարարել է «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչը` պատասխանելով ընդդիմադիրների հայտարարություններին: « Միացյալ ազգային շարժման անդամները ինչու ժամանակին չէին հետաքրքրվում այս գործով. 2006-2012 թթ. օրենքով գողերը և քրեական հեղինակությունները հանգիստ տեղաշարժվում էին Վրաստանի ողջ տարածքում: Կար մի խումբ, որը ընդունելի էր Ազգային շարժման համար և չէր ձերբակալվում: Խնդրում եմ ՆԳՆ- ին` օրենքի սահմաններում հրապարակել քրեական հեղինակություների ցանկը, ովքեր 2006-2012 թվականներին ազատ տեղաշարժվել են Վրաստանի տարածքով, հատել Վրաստանի պետական սահմանը»,-հայտարել է «Վրացական երազանքի» ներկայացուցիչը:
Մինչ Մդինարիձեյի հայտարարությունը, Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին տեղեկացրել էր, որ այսպես ասած «քրեական աշխարհի» անդամ լինելու մեղադրանքով հայ-վրացական պետական սահմանին ձերբակալվել է Դավիթ Գերլիանին: Նախարարի խոսքով` ՆԳՆ-ը գործի քննությունը սկսել է հունիսի 19-ին, սակայն այլ մանրամասներ չի հրապարկել` ելնելով նախաքննության շահերից: Սահմանը հատելիս, Գերլիանիի մոտ հայտնաբերվել է իր անվամբ տրված ուկրաինական անձնագիր: «Netgazeti.ge»-ի փոխանցմամբ` Մղեբրիշվիլին չի պատասխանել լրագրողների այն հարցին, թե ինչու Գերլիանիին չեն ձերբակալել օդանավակայանում:
«Interpressnews»-ը գրում է, որ հունիսի 22-ին ազգային տարադրամը`լարին, դոլարի նկատմամբ կրկին արժեզրկվել է. 1 ամերիկյան դոլարի պաշտոնական արժեքը կազմել է 2.2240 լարի: Լարին զիջում է իր դիրքերը նաև եվրոյի նկատմամբ: Թերթը տեղեկացնում է, որ հունիսի 23-ից 1 եվրոյի արժեքը կկազմի 2.5111 լարի` ներկայիս 2.5095-ի փոխարեն: