Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Օրվա առիթով տարբեր միջոցառումներ են նախատեսված Վրաստանի մի շարք շրջաններում:
Վրաստանի խորհրդարանի Քութայիսիի մասնաշենքում անցկացվելիք հանդիսավոր միջոցառմանը հյուրընկալվելու են Իմերեթիի, Աջարիայի, Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի գյուղերից ու քաղաքներից ժամանած երեխաները։
Մայրաքաղաք Թբիլիսիում ժամը 11:00-ին Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան Թբիլիսիի Մարիոթ հյուրանոցում երեխաների իրավունքների իրավիճակի մասին զեկույցով հանդես կգա։ Հաղորդում է imedinews-ը։