Վրաստանի խորհրդարանի ղեկավար Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ խորհրդարանական մեծամասնության հետ սահմանադրության հացում համաձայնություն կլինի։
Նա ասել է, որ «116 պատգամավորի անունից խոսելու հնարավորություն չունեն», սակայն հույս է հայտնել, որ վերջիններիս հետ հարցի շուրջ խորհրդարանական քննարկումների ժամանակ համաձայնության կգան:
«Մենք բազմաթիվ հայտարարություններ ենք արել՝ վստահեցնելով, որ խորհրդարանական քննարկումները կշարունակվեն: Հանձաժողովը խորհրդարանին է ներկայացրել փաստաթուղթ, որը ենթադրում է, որ հաջորդ ընտրություններն արդեն տեղի են ունենալու միայն համամասնական ընտրակարգով: Խորհրդարանական քննարկումները դեռևս կշարունակվեն, դրանք ցույց կտան, թե ինչպիսի Սահմանադրություն կունենանք»,- հայտարարել է Կոբախիձեն: