Հուլիսի 12-ի վրաստանյան մամուլի տեսություն

Հուլիսի 12-ին վրաստանյան մամուլն  առավելապես խոսեց Իտալիայում տեղի ունեցած պատահարի մասին:

Իտալիայի հարավում երկու  մարդատար գնացքների  բախման հետևանքով   մահացել է առնվազն  20 մարդ: «Kvira.ge»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը խորին ցավակցություն է հայտնել Իտալիայի Բարիս քաղաքի մոտակայքում երկաթուղային աղետի վերաբերյալ:  Գերատեսչությունը  նաև իր զորակցությունն է հայտնել Իտալիայի կառավարությանը:

Վրաստանյան լրատվամիջոցները նաև ակտիվ լուսաբանում են նախընտրական շրջանը:  «Netgazeti.ge»-ն տեղեկացնում է, որ Վրաստանի խորհրդարանի նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Դավիթ Ուսուփաշվիլին հայտարարել է, թե «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդները նրան առաջարկել են լքել կուսակցությունը և անհատապես  համագործակցել: Ուսուփաշվիլիի խոսքերով`  նման առաջարկ են ստացել նաև  հանրապետական այլ նախարարներ:
« Իմ և «Վրացական երազանք»-ի առաջնորնդերի միջև կապ հաստատվեց, և ես առաջարկ ստացա լքել Հանրապետական կուսակցության շարքերն  ու առանձին  մասնակցել  ընտրություններին՝ շարունակելով համագործակցությունը: Խոսքը վերաբերել է նաև այլ հանրապետական նախարարներին: Սակայն մեր պատասխանն ասպիսին էր, որ եթե «Վրացական երազանք»-ը ուզում է մեզ հետ ընտրություններից առաջ և հետո  շարունակել հարաբերությունները, ապա մենք կարող ենք այնպես անել, որ հանրապետական նախարարները մինչև ընտրությունների ավարտը մնան իրենց պաշտոններում:  Ի  պատասխան,   «Վրացական երազանքից» ասել են, որ դա իրենց համար անընդունելի է, քանի որ նրանք նախարարների պաշտոնում կմնան միայն այն ժամանակ, երբ լքեն կուսակցության շարքերը»,- հայտարարել է Ուսուփաշվիլին:

Հուլիսի 12-ին Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատունը  միջոցառում է  կազմակերպել` նվիրված Բաստիլիի գրավմանը: Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ևս մասնակցել է միջոցառմանը,  շնորհավորել  ֆրանսիացիներին`  իրենց ազգային տոնի կապակցությամբ:  «Interpressnews» պարբերականը հրապարակել է վարչապետի շնորհավորանքը:  «Դժվար է գերագնահատել Բաստիլիի գրավումը և Ֆրանսիայի հեղափոխության կարևորությունը: Այս հեղափոխությունը գլոբալ ժողովրդավարական շարժման նախատիպ է, ինչով սկսվել է նոր դարաշրջան: Ֆրանսիայի համար այն նշանակում է եռագույն դրոշ, հանրապետություն, մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրի ծնունդ: Հենց այս ժամանակաշրջանում է ծնվել Ֆրանսիական կարգախոսը՝ liberté,  égalité, fraternité (Ազատություն, հավասարություն, եղբայրություն), ինչը  տարբերում է ֆրանսիացիների բնությունը և դրա հետ մեկտեղ արտացոլում Վրաստանի եվրոպական ճանապարհը»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին:
Վարչապետը անադրադարձել է նաև վրաց-ֆրանսիական  երկկողմ հարաբերություններին:  Կվիրիկաշվիլիի խոսքերով`  դրանք  զարգանում են նաև գյուղատնտեսական ոլորտում` ներառելով գինու արդյունաբերությունը, որը ըստ վարչապետի երկու երկրների հպարտ ժառանգությունն է:  Ֆրանսիայի դեսպանատան կողմից կազմակերպված  ընդուլնելությանը ներկա են եղել նաև Վրաստանի գործադիր և օրենսդիր ճյուղերի կառավարության անդամներ, դիվանագետներ և հասարակության տարբեր հատվածների ներկայացուցիչներ:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան,  ներկայացնելով ընտրական ծրագիրը,  խոսել է Կառավարությունից հեռանալու պատճառները վերաբերյալ:  «Պաշտպանության ոլորտում մեր դիտարկումները իրար չեն համապատասխանում, և հրաժարվեցին մի ծրագիրց, ինչը Վրաստանի երկինքը կդարձներ պաշտպանված, և մեր զինվորները կարող էին ավելի արդյունավետ պաշտպանել մեր երկիրը: Տնտեսության ոլորտում մենք չէինք ստանձնել որևէ պատասխանատվություն, քանի որ այդ թիմում  նախարար չունեինք»,— հայտարարել է Ալասանիան:

«Ազատ դեմոկրատներ»-ը ընտրական ծրագրում կենտրոնանում է  հատկապես տնտեսության զարգացման և սոցիալական ասպեկտերի վրա: Նրանք ընտրողներին խոստանում են 300 լարի կենսաթոշակ և 500 լարի նվազագույն աշխատավարձ: Ինչպես նաև նախատեսում են բարեփոխել առողջապահության ոլորտը: Կուսակցության համար առաջնային է նաև կրթության ոլորտը: Տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:

 

Թողնել պատասխան