Սիղնաղի քաղաքի բնակիչները ցույց են անցկացրել։ Նրանք պնդում են, որ նախկին իշխանությունների ժամանակ տեղի է ունեցել հողերի ապօրինի զավթում և օտարերկրացիների կողմից հողերի յուրացում:
Ցույցը տեղի է ունեցել նախ մունիցիպալիտետի քաղաքապետարանի մոտ, այնուհետև Իլիածմինդա գյուղում, որտեղ, ըստ քաղաքացիների, 2009 թվականին 1700 հա հողատարածք է օտարվել, որի մասին իրենք չեն իմացել:
Ավելի ուշ ցուցարարների պահանջներին արձագանքել է Սիղնաղիի քաղաքապետ Գիորգի Գոգիլաշվիլին: Վերջինիս խոսքով, բնակչության պահանջներն անընդունելի են, քանի որ նշված հողատարածքները օրինական կերպով են գրանցվել մասնավոր անձի անունով և իշխանությունները չեն կարող միջամտել այդ հարցին: