
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձանաժողովը (ԿԸՀ) հոկտեմբերի 30-ը պաշտոնապես նշանակել է երկրում խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլի անցկացման օր։ Այս պահին ԿԸՀ-ում ընթանում է հանձնաժողովի նիստ, քննարկվում են օրակարգում ընդգրկված հարցերը:
Հոկտեմբերի 30-ին ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա 48 մեծամասնական ընտրատարածքում: Մյուս 2-ում կրկնակի ընտրություններ են նշանակված: ԿԸՀ-ի որոշմամբ, կրկնակի ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 22-ին: