Թեյի արտադրության հեռանկարներին ծանոթանալու նպատակով Վրաստանում են Հնդկաստանի ծանր արդյունաբերության և պետական ձեռնարկությունների նախարարության ներկայացուցիչներ: Վրաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Յուրի Նոզաձեն և գյուղատնտեսության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Լևան Ուջմաջուրիձեն հյուրերին ցույց են տվել կենտրոնի բազմամյա մշակաբույսերի բազան: Ինչպես նշել է գյուղատնտեսության փոխնախարարը, Հնդկաստանը թեյի արտադրության առումով մեծ փորձ ունի, և վրացական կողմի համար կարևոր է այդ փորձի ձեռք բերումը, ինչպես նաև հնդկական թեյի տարբեր տեսակների ներմուծումը Վրաստան:
Վրաստանյան այցի շրջանակներում Հնդկաստանի պատվիրակության անդամները Սամեգրելոյի, Գուրիայի և Աջարիայի շրջաններում կծանոթանան թեյի պլանտացիաներին և թեյարտադրության հետ կապված ընդհանուր վիճակին:
Լուսանկարը՝ Frontnews.ge