Արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն չի հաստատել տեղեկատվությունը, ըստ որի, գործող քաղաքապետ Դավիթ Նարմանիան տեղական ինքնակառավարման ընտրություններից հետո կնշանակվի Գերմանիայում Վրաստանի դեսպանի պաշտոնում։
Ջանելիձեն Imedi հեռուստաընկերության հետ հարցազրույցում նշել է, որ դեռևս չեն սկսել այդ հարցով քննարկումները։ Ըստ նախարարի, դեռևս պարզ չէ, թե ով է փոխարինելու Գերմանիայում Վրաստանի դեսպան Լադո Ճանտուրիային։
«Ինչպես հայտնի է Վրաստանում Գերմանիայում դեսպանը ՄԻԴԻ դատավոր է ընտրվել հոկտեմբերի 10-ին։ Այս հարցով դեռևս որոշում չկա, քննարկումներ ևս չեն ընթանում»,- հայտարարել է Ջանելիձեն։
Հատկանշական է՝ որոշ լրատվամիջոցներ գրում են, որ Դավիթ Նարմանիան ՏԻՄ ընտրություններից հետո շարունակելու է աշխատել դիվանագիտական դաշտում: