Հնարավորության դեպքում «Ռուսթավի 2»-ում հյուրի կարգավիճակում կլինեմ. Խալվաշի

«Եթե օրենքն ինձ հնարավորություն չտվեց, «Ռուսթավի 2»-ում կլինեմ հյուրի կարգավիճակում, բռնի ուժով չեմ ավերի «Ռուսթավի 2»-ը»,- մինչեւ Ստրասբուրգի դատարանի կողմից կայացված որոշման հրապարակումը լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն է արել գործարար Քիբար Խալվաշին:

Խալվաշիի խոսքով, նա փորձում է օրենքի շրջանակներում իրականացնել բոլոր գործողությունները եւ կվարվի օրենքի թելադրանքով:

«Որոշումը կայացված է (նկատի ունի Վրաստանի գերագույն դատարանի կայացրած որոշումը խմբ.) ես հաղթել եմ եւ «Ռուսթավի 2»-ի սեփականության իրավունքն ինձ է շնորհվել»,-ասել է գործարարը:

Հիշեցնենք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Ռուսթավի 2»-ի գործով Վրաստանի գերագույն դատարանի որոշումը կասեցրել է: Նամակում ասվում է.

«2017 թվականի մարտի 3-ին դատարանը,  ելնելով կողմերի շահերից և ընթացակարգերի համապատասխան պաշտպանությունից, 39-րդ հոդվածի համաձայն, որոշում է կայացնում կասեցնել 2017 թվականի մարտի 2-ին Վրաստանի գերագույն դատարանի կողմից ընդունված վճիռը. Վրաստանի իշխանությունները պետք է բացառեն  հեռուստաընկերության խմբակցության քաղաքականությանը ցանկացած միջամտություն: Որոշումը կտևի մինչև մարտի 8-ը: Կողմերի ուշադրությունը կենտրոնացնում ենք այն փաստի վրա, որ, եթե անդամ երկիրը չի իրականացնում 39-րդ հոդվածով նախատեսված պահանջները,  դա համարվում  է  կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտում»:

 

Թողնել պատասխան