Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ նոյեմբերի 30-ին, ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավորության պաշտոնական կայքը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Կարեն Կարապետյանը բարձր է գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսությունը, նշելով, որ պետք է ակտիվ աշխատել առևտրատնտեսական համագործակցությունը ևս այդ մակարդակին հասցնելու և առկա ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ:
Ըստ հաղորդագրության՝ Գիորգի Սագանելիձեն ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, և Վրաստանը կարևորում է Հայաստանի հետ փոխշահավետ գործակցության զարգացումը:
Վարչապետը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են երկու երկրների փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձել են էներգետիկայի, տրանսպորտի, փոխադրումների և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի ընթացքին, հետագա անելիքներին:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի՝ հունիսի 20-ի հրամանով Գիորգի Սագանելիձեն նշանակվել էր Հայաստանում Վրաստանի դեսպան: Նա 2005-2008թթ և 2013-2015թթ զբաղեցրել է Հայաստանում Վրաստանի դեսպանորդի պաշտոնը: Դեսպանը Հայաստան է գնացել հուլիսի 1-ից: