
Օրերս վրաստանյան լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ իբր մի աբխազ ՀՀ սահմանը հատել է Վրաստանի կողմից չվերահսկվող՝ Աբխազիայի անձնագրով:
Թեմայի հետ կապված Ալիք մեդիան դիմել է ՀՀ ԱԱԾ լրատվական ծառայությանը ՝ հարցով՝ արդյոք նշված տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ԱԱԾ լրատվական կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանն ասել է.
«Մենք ծանոթ ենք վերոնշյալի վերաբերյալ վրացական մամուլի հրապարակումներին։ Իրականցվում է քննություն դրանց իսկությունը ստուգելու վերաբերյալ, ինչի արդյունքների մասին կտեղեկացնենք մեր վրացի գործընկերներին»:
Ավելի լուր եղավ, որ անձնագրի սեփականատերն իբր ասել է, թե ինքը սահմանը հատել է ռուսական անձնագրով, իսկ մամուլում հրապարակված լուսանկարը ֆոտոշոփի արդյունքն է: