ՀԿ-ներ. խորհրդարանական մեծամասնության կայացրած որոշումն անընդունելի է

Հասարակական կազմակերպությունները մեծամասնական ընտրական համակարգի պահպանման վերաբերյալ իշխող կուսակցության որոշումն անընդունելի եւ չարդարացված են համարում:

Ինչպես ասված է հասարակական կազմակերպությունների հայտարարության մեջ, նման մոտեցումը լուրջ կասկածի տակ է դնում ՀԿ-ների եւ այլ հետաքրքրված կողմերի ապագա համագործակցությունն իշխող կուսակցության հետ, քանզի ստեղծվում է տպավորություն, թե քաղաքացիական հանրության ներգրավվածությունը թվացյալ է եւ, չնայած համագործակցության կառուցողական ձեւաչափին, չի ստացվում էական փոփոխություններ իրականացնել:

Հիշեցնենք՝  հունիսի 20-ին Վրաստանի խորհրդարանի խոսնակ, սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ղեկավար Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանում խորհրդարանական հաջորդ ընտրությունները տեղի կունենան խառը համակարգով։ Խորհրդարանի խոսնակն ավելացրել է, որ արդեն 2024թ․-ի ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով:

 

Թողնել պատասխան