
Խորհրդարանական մեծամասնության ու ընդդիմության հանդիպմանը, որում քննարկվելու են սահմանադրական փոփոխությունները, հրավիրված չեն հասարակական սեկտորի ներկայացուցիչներ:
Հասարակական կազմակերպությունների մի մասի ներկայացուցիչների համար գլխավոր թեման ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխություններն են: Խոսքը 2020 թվականին մեծամասնական ընտրակարգից հրաժարվելու մասին է:
«Կարևորը քաղաքական կուսակցությունները կարողանան կոնսեսուսի գալ և այստեղ կարևոր են ընտրական համակարգին վերաբերող հարցերը»,- հայտարարել է «Արդար ընտրություններ և ժողովրդավարության միջազգային հասարակություն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Միխեիլ Բենիձեն: