«Միշտ հիշեք և հպարտացեք, որ Ռուսթավելիի երկրից եք»,- այս խոսքերով Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին դիմեց Թբիլիսիի Ազատության հրապարակում երդման արարողությանը մասնակցող զինվորներին:
Վարչապետը ողջունեց համայն Վրաց կաթողիկոս-պատրիարքին, նախագահին, խորհրդարանի խոսնակին ու անդամներին, դիվանագիտական կորպուսի ներակայացուցիչներին, զինծառայողներին, հյուրերին`բոլորին շնորհավորելով անկախության օրվա առիթով:
«Մենք տոնում ենք վրացական պետության համար այս չափազանց կարևոր տոնը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր ներկաներին»,-նշեց վարչապետը:
Կվիրիկաշվիլին դիմեց նաև զինվորներին` ասելով. «Ես կցանկանայի, որ տղամարդկությունը, ընկերությունը, հավատարմությունը, փոխըմբռնումն ու սերը ձեզ ուղեկից լինի ողջ կյանքում: Միշտ հիշեք և հպարտացեք, որ Ռուսթավելիի երկրից եք».-ասաց Կվիրիկաշվիլին:
Հիշեցնենք` Անկախության տոնի առիթով Թբիլիսիի կենտրոնում կազմակերպված հանդիսավոր արարողությանը զինվորական երդում է տվել 300 նորակոչիկ: