Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գործող նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիից պահանջել է վերադարձնել իր քաղաքացիությունը: Սաակաշվիլին դժգոհություն է հայտնել, որ ներկա իշխանությունները թույլ չեն տալիս վերադառնալ, իսկ ոչ կառավարական հատվածը լռում է:
«Մարգվելաշվիլին վախկոտ է: Եթե նա տարրական տղամարդկություն ունի, թող վերադարձնի իմ քաղաքացիությունը: Որտե՞ղ է ժողովուրդը, ինչու՞ է լռում։ Վրաստան պետության հիմնադրին չեն թողնում մուտք գործել հայրենիք, ինչու՞ ձայն չեն հանում, որ ինձ թույլ տան վերադառնալ նախագահական ընտրություններին մասնակցելու համար»,-ասել է Սաակաշվիլին, ով երկրից հեռացել է 2013-ին, երբ լրացավ նախագահական ժամկետը։
«Ցավոք մենք դեռ չենք կարողացել համախմբվել Վրաստանի ներսում, և ես այսօր Վրաստանից դուրս եմ: Խնդիրը դրանում է: Հենց լինեմ Վրաստանում, մեկ րոպեում կշտկեմ իրավիճակը»,-news.ge-ի փոխանցմամբ, հայտարարել է Սաակաշվիլին: