«Հաց արտադրող կազմակերպությունները փորձում են կայուն պահպանել ապրանքի գինը, չնայած եթե արտարժույթի փոխարժեքը կրկին փոխվի, ստիպված կլինեն վերանայել հացի գինը»,-այս մասին հայտարարել է Վրացական «Իփքլի» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Բաքար Բակուրաձեն: Փոխանցում է «interpressnews.ge» լրատվականը:
Ինչպես հայտարարել է Բակուրաձեն, քանի որ հացի արտադրման համար անհրաժեշտ ապրանքանիշերը Վրաստանում ներկրվում է, այդ իսկ պատճառով հացի գինը ուղիղ կապված է լարիի փոխարժեքի հետ: Կազմակերպության փոխտնօրենի խոսքերով չի բացառվում, որ լարիի արժեզրկման դեպքում ավելանա հացի գինը: Թե ինչ է սպասվում ապագայում՝ «Իփքլիի» ՍՊԸ-ի փոխտնօրենը դժվարանում է կանխագուշակել.
«Ավելացել է հացի բոլոր բաղադրիչների գները, չնայած դրան` հացի գինը փորձում ենք հնարավորինս կայուն պահել: Այս պահին դա հնարավոր է, քանի որ կան որոշ պաշարներ: Թե ինչ կլինի ապագայում դժվար է ասել», նշել է Բակուրաձեն։