Հանրային հեռարձակողի մենեջմենտի անդամ Գիորգի Գվիմրաձեն ներկայացրել է՝ խորհրդի որոշմամբ որ ծրագրերը պետք է փակվեն, որոնք շարունակվեն հեռարձակվել:Գվիմրաձեի ծրագրի համաձայն՝ հեռարձակվող ծրագրերի շարքում են մնում կանաչ գծում գտնվող հաղորդումները, դրանք գրավում են հեռուստադիտողին, եւ դրանց վարկանիշը բարձր է: Դրանցից են «Հետաքննող լրագրող», «գուրման» «Ֆերմա» «Հոպլա», «Մենք կենդանի ենք», «Շաբաթ երեկոյան Լիզայի հետ» «Գրադարակ» «Հեռուստաբլոգ» «Անձնական բժիշկ» «խոսքերի խաղ» «Շարունակիր Վրաստանի պատմությունը» հաղորդումները:
Եթերում կմնան նաեւ դեղին գծում տեղ գտած հաղորդումները: Հանրային հեռարձակողի ծրագրից դուրս կմնա 13 հաղորդում:
Հեռուստաընկերությունից հայտարարել են, որ սա վերջնական տարբերակը չէ, եւ հարցի շուրջ շարունակում են աշխատել: