
Վրաստանի արդարադատության փոխնախարար Գոչա Լորթքիփանիձեի հայտարարության համաձայն, տրանսգենդեր անձանց սեռի ճանաչման հարցով նախնական աշխատանքներ են տարվում մարդու իրավունքների միջգերատեսչական խորհրդի շրջանակներում, որը ղեկավարում է կառավարության կողմից:
Լորթքիփանիձեի խոսքերով նման հարցերը միայն Արդարադատության նախարարության կողմից չի որոշվում: «Հարկավոր է սեռի փոխման վերաբերյալ հստակեցվնել պետական քաղաքականությունը»,- հայտարարել է փոխնախարարը: Տեղեկացնում է«netgaeti.ge» լրատվականը:
Ըստ Վրաստանում սահմանված պրակտիկայի, փաստաթղթերում սեռի վերաբերյալ գրառումը փոխել հնարավոր է ծննդյան եւ մահվան վկայականներում, անձը հաստատող (ID) քարտում, միայն վիրաբուժական վիրահատության միջամտությամբ սեռը փոխելու պարագայում: Ի դեպ, միջազգային իրավունքի համաձայն փաստաթղթերում մարդու սեռը կարելի է փոխել առանց վիրաբուժական միջամտության: