
Ռուսական ռազմական ստորաբաժանումները Հարավային Օսիա-Վրաստան շփման գծում կրկին փոփոխություն են արել:
Interpressnews-ի փոխանցմամբ, Բերշուեթի և Սոբիսի գյուղերին պատկանող հողատարածքներում սահմանային նշան է տեղադրվել: Գորիի շրջանի գամգեբելիի ներկայացուցիչ Դավիթ Ցերցվաձեի խոսքով, սահմանային նշանը 500 մետր դեպի Վրաստանի կողմից վերահսկվող տարածք է տեղափոխվել:
Վերջին երկու տարիներին նմանատիպ 2 միջադեպ է գրանցվել: 2016 թվականի ամռանը և այս տարի հացահատիկի ցանքի ժամանակ, երբ արգելվել է գյուղացիներին աշխատել այդ տարածքներում։