Հարավային Օսիայի խորհրդարանը առաջիկա նիստում մտադիր է քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:
Այս մասին հաղորդում է ինտերֆաքս գործակալությունը: «Որոշ պատգամավորներ պնդում էին, որ Հայաստանը ևս պետք է ընդունի Օսիայի ցեղասպանությունը, բայց դա սկզբունքային չէ. սկզբունքային է այն, որ հայկական սփյուռքի ներկայացուցիչները հարավօսեթական հասարակության լիիրավ անդամ են: Նրանցից շատերը կռվել են մեր հանրապետության ազատության և անկախության համար, մեզ հետ միասին տարել են մարտական տարիների բոլոր դժվարությունները, իսկ նրանցից ոմանք այն հայերի սերունդներն են, ովքեր փախել են եղեռնից»,— ասել են լրատվական ծառայության ներկայացուցիչները:
Նշվում է նաև, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը խորհրդարանում քննարկվել է նախորդ տարի, սակայն հայկական սփյուռքի կողմից պաշտոնական դիմում ստացվել է միայն հիմա:
Նյութի աղբյուրը` http://novostink.ru/mir/161589-parlament-yuzhnoy-osetii-rassmotrit-vopros-o-priznanii-genocida-armyan.html