«Իմեդի» հեռուստաընկերությունը, հղում անելով http://sputnik-ossetia.ru-ին, գրում է, որ Հարավային Օսիայում ռուս զինվորականները մեծամասշտաբ զորավարժություններ են սկսել: Հաղորդվում է, որ զորավարժություններում ներգրավված է ավելի քան 16 հազար զինծառայող և 4 հազար միավոր զենք և ռազմական տեխնիկա: Վարժանքների ընթացքում զինվորականները փորձարկում են անձնակազմի գործողությունները տագնապի ժամանակ, զենքի ստացումը և անձնակազմի դասավորումը: