
Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի Ախալգորիի շրջանի Ախմաջի գյուղի մոտակայքում երկու քաղաքացի է ձերբակալվել:
Այս պահին ձերբակալվածները գտնվում են Ախալգորիի ոստիկանության շենքում:
Ախալգորիի մունիցիպալիտետի գամգեբելի (շրջանային խորհրդի ղեկավար) Նուգզար Թինիկաշվիլիի հայտարարությամբ՝ ձերբակալվածները Ախալգորիի շրջանի բնակիչներ չեն, դեռևս պարզ չէ, թե ինչու են նրանք շարժվել «բռնազավթած տարածքի սահմանամերձ գոտու ուղղությամբ»: