
Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիան սեպտեմբերի 19-22-ը կփակի Վրաստանի հետ սահմանը։ Այս մասին տեղեկացրել է Հարավային Օսիայի անվտանգության հանձնաժողովը։
«Հարավային Օսիայի պետական անվտանգության կոմիտեն տեղեկացնում է, որ հանրապետության 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների պատճառով քաղաքացիները սեպտեմբերի 19-ից՝ 09:00-ից մինչեւ սեպտեմբերի 22-ը՝ 07:00-ն ընկած հատվածում չեն կարողանա այցեր կատարել»,- նշված է հայտարարության մեջ: