
Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո անվտանգության հանձնաժողովը նախօրեին հայտարարել է Վրաստանի երկու քաղաքացու ձերբակալման մասին:
«Մարտի 22-ին Հարավային Օսիայի Հանրապետության Վրաստանի հետ սահմանի հատվածում՝ Աձվի բնակեցված տարածքում, պետական ռեժիմը խախտելու համար սահմանապահները ձերբակալել են Վրաստանի 2 քաղաքացու: 1991 թվականին ծնված Դավիթ Գերկեուլին եւ 1977 թվականին ծնված Իվանե Գունդիաշվիլին Ախալսոփելիի եւ Աձվիի բնակիչներ են: Հարավայի Օսիայի սահմանային ծառայությունը գործը է նախապատրաստում, քննարկվում է գործի նյութերը դատարան փոխանցելու հարցը»,-ասված է հայտարարության մեջ: