Հարավային Կորեան Վրաստանի քաղաքացիների համար դյուրացնում է վիզային ռեժիմը: Այս մասին ասված է Հարավային Կորեայում Վրաստանի դեսպանատան տարածած տեղեկատվությունում։
«Կորեայի արդարադատության նախարարության և ներգաղթի ծառայության հետ դեսպանատան ինտենսիվ համագործակցության արդյունքում Կորեայի իշխանությունները որոշում են ընդունել պարզեցնել վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար»,-ասված է հայտարարությունում:
Դա նշանակում է Վրաստանի քաղաքացիների համար 1-5 տարի վավերականության ժամկետով մուտքի արտոնագրի տրամադրում: Փոխանցում է imedinews-ը։