
Գիշերը Թբիլիսիի մուտքի մոտ տեղի է ունեցել հատուկ գործողություն: Քրեական ոստիկանությունը ձերբակալել է մի երիտասարդ տղամարդու, որը մեքենայով զենք է տեղափոխել։ Ավտոմեքենայի զննման ընթացքում իրավապահներն առգրավել են հրացան, նռնակ, փամփուշտներ և դանակներ։
Մինչև ուշ գիշեր Աղմաշենեբելիի պուրակում աշխատել են փորձագետ-քրեագետները: Ձերբակալվածը տեղափոխվել է նախնական կալանքի մեկուսարան:
Գործից մանրամասներ առայժմ հայտնի չեն: Ներքին գործերի նախարարությունը որևէ մեկնաբանություն չի անում: