Թբիլիսիի քաղաքապետարանի որոշմամբ՝ Գաբրիել Սալոսի փողոցի այն բնակիչները, որոնց բնակարանները վնասվել էին նոյեմբերի 22-ի հակաահաբեկչական հատուկ գործողության ընթացքում, 500 լարի միանվագ օգնություն կստանան (ընտանիքի յուրաքանչյուր անդամը):
Քաղաքապետարանից հայտնում են, որ միանվագ գումարը կստանա երրորդ մուտքի 1-3 հարկերի 35 քաղաքացի: Քաղաքացիների աջակցության համար քաղաքի 2017 թվականի բյուջեից հատկացվել է 17․500 լարի: