Հավասու ամենամյա տոնը նշվեց Այազմա գյուղում

1991 թվականից ի վեր սեպտեմբերի առաջին կիրակի օրը վիրահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ հավաքվում են Ծալկայի շրջանի Այազմա գյուղում՝ նշելու ծնունդով նույն գյուղից գուսան Հավասուն նվիրված աշուղական երգի տոնը։

Ջավախքի տարբեր գյուղերից Այազմայում էին հավաքվել պաշտոնյաներ, ուսանողներ, աշուղական երգի սիրահարներ: Այս տարի տոնը նշանավորվեց Այազմայում Հավասու արձանի բացման արարողությամբ: Ծնունդով Ղզլքիլիսայից բարերար Էդգար Արամյանը հիշում է մանկության տարիներին «Հավասոբա» տոնը, որին մեծ շահագրգռվածությամբ էր մասնակցում։ Այսօր նա իրականություն է դարձրել գյուղի բնակիչների ցանկությունը՝ հովանավորելով Հավասու արձանի կառուցումը:

21369619_1726260491017241_5794429047372664351_n«Այս տարի վերջապես հաջողվեց գյուղ գալ, այազմեցիների հետ հետաքրքիր զրույց ունեցանք, ցույց տվեցինք արձանի նախագիծը, 5 ամիս առաջ հիմքը դրեցինք եւ այսօր իրականություն դարձավ մեր ցանկությունը»։

Ներկաների կարծիքով արձանի բացումը կարեւոր իրադարձություն է Այազմայի եւ ողջ ջավախահայության համար: «Ջավախք» հիմնադրամի նախագահ Արտյուշ Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց.

«Մշակութային կյանքը խթանելու համար կարեւոր իրադարձություն է։ Ուրախալի է, որ ջավախքցի հրաշալի տղաներ կան, ովքեր ապրելով այլ երկրներում, բարեգործությամբ են զբաղվում: Հավասու արձան շրջանում մինչ այս պահը չի եղել, ուստի այն այս օրն ավելի է գեղեցկացնում»։

Արձ21314838_1726260484350575_1245607288151226616_nանի բացման արարողությանը հաջորդեց գյուղերի բնակիչների կողմից կազմակերպված ամենամյա համերգը, հնչեցին աշուղական երգեր, ժողովրդական պարեր, իրենց խոսքում Հավասուն փառաբանեցին ելույթ ունեցող պաշտոնյաները: Միջոցառմանը մասնակցում էին նաեւ Հայաստանից եւ Թբիլիսիից ժամանած երգի եւ պարի, դհոլի ու դուդուկի խմբերը: Գյուղի կենտրոնում բեմահարթակի առջեւ ներկաները կարծես կենդանի դահլիճ էին ստեղծել, անձրեւանոցները ձեռքներին, տեղավորվել էին բլրի լանջին:

21272171_1726260647683892_8474519994039990541_nԱլիք մեդիան զրուցեց այազմեցիների հետ։ Տիկին Արշալույսի ընտանիքը Հայաստանի ժողովրդական արտիստի հետ ջերմ հարաբերություններ է ունեցել, ասում է՝  երբ կույր աչքերով, բայց լուսավոր մտքով գուսանը Երեւանից գյուղ էր գալիս, պարտադիր կարգով այցելում էր իրենց.

«Նա իմ սկեսրայրիս ընկերն էր, Հավասուն կատակով  ասում էր՝ «մի հատ լավ երգ ասա, բայղուշ», որը մեր լեզվով կույր է նշանակում: Հավասին չէր տեսնում, բայց միանգամից կռահում էր, որ դա Կիրակոսի ձայնն է»:

21231319_1726260631017227_8571433026020425633_nԳյուղի բնակիչների համար Հավասուն նվիրված տոնն արդեն դարձել է աշնան սպասված միջոցառումներից, որի ընթացքում նրանք հնարավորություն են ունեն ըմբոշխնելու մեծ գուսանի ստեղծագործությունները։

 

 

Թողնել պատասխան